Պեսկովը չի բացառում Ռուսաստանը Visa-ից եւ Mastercard-ից անջատելու հնարավորությունը

13.04.2021 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #Visa #Mastercard
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել Ռուսաստանում Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերի օգտագործման սահմանափակումը:

Պատասխանելով դրանց հնարավոր անջատման մասին հարցին՝ Կրեմլի խոսնակը նշել է, որ շատ երկրներ բազմաբնույթ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ:

«Սա բավականին անկանխատեսելի գործընթաց է, հետեւաբար, այս գործընթացի շրջանակում, հաշվի առնելով մեր նկատմամբ վարքի նման անբարյացակամ եւ, երբեմն, նույնիսկ թշնամական ձեւերը, ոչինչ չի կարելի բացառել»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:



Banks.am-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Պեսկովը չէր բացառել Ռուսաստանը SWIFT-ից անջատելու հնարավորությունը: «Համաշխարհային քաղաքականության մեջ տիրող իրավիճակը Ռուսաստանին պարտավորեցնում է հաշվի առնել Արեւմուտքի բոլոր հնարավոր սպառնալիքները, այդ թվում` երկիրը SWIFT միջբանկային վճարների փոխանցման միջազգային համակարգից անջատումը»,- նշել էր նա:
Դիտում՝ 2006
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW