ՎՏԲ-Հայաստան Բանկը 1-ին եռամսյակում ԶԼՄ-ներում հիշատակումների թվով առաջատար է

09.04.2021 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #MaxMonitor
Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել  է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով:

Հիշատակումների ընդհանուր թիվը 393 է, ինչը կազմել է 2021թ. առաջին եռամսյակում հրապարակումների 41%-ը:

2021թ․ առաջին եռամսյակի կտրվածքով ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար է նաեւ ԶԼՄ-ներում ունեցած  դրական հիշատակումների թվով (294 հրապարակում)  եւ թերթերում հիշատակումների թվով (57 հրապարակված հոդված):

Բանկում հիշեցրել են, որ 2020թ.-ի վերջին երկու եռամսյակների  արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը նույնպես առաջատար է եղել ՀՀ բանկերի շարքում՝ ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների եւ դրական հիշատակումների ցուցանիշներով:



«Մենք առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս հաճախորդների իրազեկմանը նորություններին, նոր պրոդուկտներին եւ ծառայություններին, հատուկ առաջարկներին եւ բանկի կողմից իրականացվող ակցիաներին եւ օգտագործում ենք տեղեկատվության տարածման  կապի բոլոր հիմնական հարթակները՝ մեր հաճախորդներին առավելագույնս տեղեկացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

MaxMonitor համակարգը, վերահսկելով Հայաստանի բոլոր առեւտրային բանկերի հրապարակումներն, իրականացնում է մոտ 150 հայկական լրատվական կայքերի, 16 անուն թերթերի  եւ 12 հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումների մոնիտորինգ՝ ՀՀ 17 առեւտրային բանկերի գծով:  

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1924
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW