Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:2021թ. առաջին եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար են հետեւյալ բանկերը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը (393), Ամերիաբանկը (364) եւ Ակբա Բանկը (209): Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 355, թերթերում հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 57 հոդված, իսկ հեռուստատեսությամբ առաջատար են ID Bank-ն ու Արդշինբանկը՝ հավասարապես 2 ռեպորտաժ:Դրական հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը ՝ 294 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ամերիաբանկ է ՝ 268 հիշատակում, երրորդը Ակբա Բանկն է ՝ 140 հիշատակում:Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է Կոնվերսբանկը՝ 87,3 %, 62 դրական հիշատակում 71-ից: Երկրորդն այս ցուցանիշով ID Bank-ն է՝ 86.5%, 83 դրական հիշատակում 96-ից, երրորդը՝ Հայբիզնեսբանկը՝ 83,3 %, 30 դրական հիշատակում 36-ից:Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով: Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը(մոտ 150 կայքեր), թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում): Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին`մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2020թ. 4-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծանուցում. Ապրիլի 1-ին հրապարակված նյութում տեղ գտած տեխնիկական վրիպակի պատճառով նյութն ապրիլի 2-ին վերախմբագրվել է: Tweet Դիտում՝ 19424