ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 1-ին եռամսյակի արդյունքները
01.04.2021 | 14:37
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /


2021թ. առաջին եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար են հետեւյալ բանկերը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը (393), Ամերիաբանկը (364) եւ Ակբա Բանկը (209):

Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 355, թերթերում հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 57 հոդված, իսկ հեռուստատեսությամբ առաջատար են ID Bank-ն ու Արդշինբանկը՝ հավասարապես 2 ռեպորտաժ:
Դրական հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը ՝ 294 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ամերիաբանկ է ՝ 268 հիշատակում, երրորդը Ակբա Բանկն է ՝ 140 հիշատակում:
Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է Կոնվերսբանկը՝ 87,3 %, 62 դրական հիշատակում 71-ից: Երկրորդն այս ցուցանիշով ID Bank-ն է՝ 86.5%, 83 դրական հիշատակում 96-ից, երրորդը՝ Հայբիզնեսբանկը՝ 83,3 %, 30 դրական հիշատակում 36-ից:
Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:
Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:
Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը(մոտ 150 կայքեր), թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում):
Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին`մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:
MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:
«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2020թ. 4-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ծանուցում. Ապրիլի 1-ին հրապարակված նյութում տեղ գտած տեխնիկական վրիպակի պատճառով նյութն ապրիլի 2-ին վերախմբագրվել է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: