Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում ներառված միլիարդատերերի ընդհանուր կարողությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է $5,1 տրիլիոնով՝ $8-ից մինչեւ $13,1 տրիլիոն:Միլիարդատերերի ընդհանուր թիվը միանգամից աճել է 660-ով, ներկայումս աշխարհում կա $1 մլրդ եւ ավել կարողության 2775 սեփականատեր, ինչը բացարձակ ռեկորդ է, հաղորդում է RBC- ն:2021 թվականին Forbes-ի միլիարդատերերի ցուցակում է հայտնվել 493 նորեկ, այդ թվում՝ 210-ը Չինաստանից եւ Հոնկոնգից, 98-ը՝ ԱՄՆ-ից:Նման արագ աճը պարբերականը բացատրում է խոշոր IPO-ների հաջող անցկացմամբ, որոշ ընկերությունների բաժնետոմսերի արժեքի արագ աճով եւ կրիպտոարժույթների կտրուկ թանկացմամբ:Միլիարդատերերի մեծ մասը (724 հոգի) նախկինի պես բնակվում է ԱՄՆ-ում, նրանց ընդհանուր կարողությունը Forbes-ը գնահատում է $4,4 տրլն, ինչը $1,5 տրիլիոնով ավել է, քան մեկ տարի առաջ: Չինաստանում, բացառությամբ Հոնկոնգի (71 միլիարդատեր) եւ Մակաոյի (մեկ հոգի), Forbes-ի հաշվարկով կա 626 միլիարդատեր՝ $2.5 տրլն կարողությամբ ($1.3 տրիլիոնով ավել, քան մեկ տարի առաջ):Երրորդ տեղում՝ դուրս մղելով Գերմանիային, Հնդկաստանն է՝ 140 միլիարդատեր՝ 136-ի դիմաց: Այնուամենայնիվ, Forbes-ը հնդիկ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը գնահատում է $596 մլրդ, իսկ գերմանացիները՝ $626 մլրդ:Ռուսաստանը, ինչպես եւ նախորդ տարի, եզրափակում է ամենաշատ միլիարդատեր ունեցող երկրների հնգյակը: Միաժամանակ, եթե 2020-ին Forbes-ը նրանց թիվը գնահատում էր 98, ապա այժմ՝ 117 հոգի: Ամենահարուստ ռուսաստանցիների ընդհանուր կարողությունը, ըստ Forbes-ի, աճել է $199 միլիարդով: Tweet Դիտում՝ 2662