Կրիպտոարժույթների շուկայի ընդհանուր կապիտալիզացիան հասել է $2,0 տրիլիոնի: Ընդհանուր ծավալի կեսից ավելին Bitcoin-ի կապիտալիզացիան է` $1,1 տրիլիոն:Երկրորդ տեղում Ethereum-ն է ($245 մլրդ): Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Binance Coin-ը՝ $58 մլրդ կապիտալացումով:Ինչպես գրում է RBC-ն, այդպիսով, կրիպտոշուկան մոտեցավ Apple-ի կապիտալիզացիային ($2,06 տրլն) եւ գերազանցեց Microsoft-ի կապիտալիզացիան ($1,82 տրլն): Սա տեղի է ունենում ինստիտուցիոնալ ներդրողների կողմից բիթքոինը ճանաչելու եւ որպես վճարային միջոց օգտագործելու ֆոնին: 31.03.2021 | 11:57 PayPal-ը կթույլատրի կրիպտոարժույթով գնումներ կատարել Banks.am-ը հիշեցնում է, որ անցած շաբաթ PayPal միջազգային վճարային համակարգը հայտարարել էր կրիպտոարժույթով գնումների դիմաց վճարելու նոր գործառույթի գործարկման մասին: Վճարման համար հաճախորդներին կտրամադրվի կրիպտոարժույթի ընտրություն՝ Bitcoin, Litecoin, Ethereum կամ Bitcoin Cash՝ կախված հաճախորդի հաշվին պահվող արժույթից եւ դրա մնացորդից: Միաժամանակ, յուրաքանչյուր գնման համար կարելի է օգտագործել միայն մեկ տեսակի կրիպտոարժույթ:Իր հերթին, վերջերս Visa-ն էր հայտարարել, որ կթույլատրի հաճախորդներին օգտագործել USD Coin կրիպտոարժույթը, Tesla-ի ղեկավար Իլոն Մասկն էլ տեղեկացրել էր, որ ընկերության մեքենաներն այսուհետ հնարավոր է ձեռք բերել՝ օգտագործելով բիթքոին կրիպտոարժույթը: Tweet Դիտում՝ 3142