COVID-19 համավարակի բացասական ազդեցությունն ԵԱՏՄ երկրների տնտեսությունների վրա աստիճանաբար թուլանում է, տնտեսական աջակցության միջոցառումների ֆոնին եւ տնտեսական մի շարք ոլորտներում սահմանափակող միջոցների վերացման պայմաններում նկատվում է վերականգնում, սակայն համավարակը սրել է առանձին տարածաշրջանների, այդ թվում՝ եվրասիական, տնտեսական զարգացման կուտակված շատ խնդիրներ:Այս մասին RBC-ի համար հոդվածում գրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:ԵԱՏՄ-ում արդեն իսկ առկա խնդիրները վատթարացնում են տնտեսությունների երկարաժամկետ հեռանկարները, նախազգուշացնում է Մյասնիկովիչը: «Պետք է ընդունել, որ նախորդ տարիներին մեր երկրներում խնայողություններն արդյունավետորեն չեն վերափոխվել ներդրումների ու նորարարությունների, որոնք անհրաժեշտ են տնտեսական ներուժը մեծացնելու համար»,- նշել է նա: 15.03.2021 | 12:15 Տիգրան Սարգսյանի դասախոսության չորս դրույթները Տնտեսական աճի զարգացմանը սպառնում է տնտեսություններին տրամադրվող պետական աջակցության համեմատաբար ցածր մակարդակը: Բարձր արդյունավետություն ունեցող տնտեսություններով երկրներն աննախադեպ օժանդակություն են ցուցաբերել բնակչությանը եւ տնտեսություններին, պետական աջակցության այս միջոցները պահանջարկ կունենան ոչ միայն 2020 թվականին, այլեւ արդյունավետ կլինեն հետագայում:Բացի այդ, պետք է հաշվի առնել եվրասիական հնգյակում բնակչության եկամուտների հետ կապված իրավիճակը, ինչը թույլ չի տալիս ներքին սպառման զգալի աճ, շարունակում է Մյասնիկովիչը. «Սա նշանակում է, որ ԵԱՏՄ-ն կարող է բախվել ավելի մեծ մրցակցության ապրանքային շուկաներում, քան կար ճգնաժամից առաջ»: 10.03.2021 | 14:30 Տիգրան Սարգսյանը՝ «թվային ինքնիշխանության» եւ ԵԱՏՄ թվային օրակարգի մասին Այս պայմաններում ԵԱՏՄ երկրները պետք է հասկանան լայնածավալ ազդակի հետեւանքները Արեւմուտքի դրամավարկային քաղաքականության աննախադեպ միջոցներից, սերտորեն համակարգեն մեր երկրների մոնետար եւ ֆինանսական քաղաքականությունները, աշխատեն «փոխկապակցված»,- նշել է Մյասնիկովիչը:«Մեզ մոտ դա դեռեւս այնքան էլ լավ չի ստացվում»,- նկատել է նա: Մյասնիկովիչը համոզված է նաեւ, որ ԵԱՏՄ երկրները պետք է ուշադրություն դարձնեն նորարարական արտադրության մեջ լրացուցիչ ներդրումներ ներգրավելու խնդիրներին եւ համակարգված քաղաքականություն վարեն ԵԱՏՄ ֆինանսական շուկայի զարգացման ուղղությամբ, առեւտրային քաղաքականության մեջ պետք է ձեռնարկվեն գործնական քայլեր՝ Մեծ Եվրասիայում ընդհանուր տնտեսական տարածք ձեւավորելու համար: Մեկ այլ հեռանկարային ոլորտ է ԵԱՏՄ-ի ինտեգրումը Չինաստանի տնտեսական եւ ենթակառուցվածքային «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը: Tweet Դիտում՝ 2407