Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ ԵԱՏՄ-ն բացառիկ հնարավորություններ է տալիս ներքին շուկայի տրամաբանության եւ կանոնների շրջանակում թվային նախաձեռնությունների իրականացման եւ մասշտաբավորման համար:«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» հանդեսի համար գրված «Թվային ինքնիշխանություն եւ ԵԱՏՄ թվային օրակարգ» հոդվածում Տիգրան Սարգսյանը նկատում է, որ ազգային թվային օրակարգերը եւ ռազմավարությունները տարբեր են բովանդակությամբ ու ընդհանուր քիչ բան ունեն:«Որոշ երկրներում (օրինակ՝ Ռուսաստանում եւ Ղազախստանում) շեշտը դրվում է տնտեսության բոլոր ճյուղերի լիարժեք թվայնացման վրա՝ կարգավորող գործիքների ակտիվ օգտագործմամբ՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Այլ երկրներում (Հայաստանում եւ Ղրղզստանում) ընդունված եւ քննարկվող ռազմավարություններում որպես զարգացման կենտրոնական ուղղություն առաջարկվում է ներկառուցվել ավելի գլոբալ եւ հաջողակ՝ Եվրամիության եւ Ասիայի երկրների օրակարգերում: Բելառուսում, որպես կենտրոնական ռազմավարական գիծ, կարելի է առանձնացնել ենթակառուցվածքների բաղադրիչների զարգացումը եւ անձնակազմի վերապատրաստումը»,- գրել է Տիգրան Սարգսյանը:Հեղինակն իր հոդվածում անդրադառնում է նաեւ աշխարհում այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին:««Նորարարություն» հասկացությունը՝ որպես կատեգորիա, ոչ միայն ընկալվում էր պետությունից եւ դրա ինստիտուտներից առանձին, այլեւ հակադարձվում էր դրանց`գործելու եւ զարգացման տեխնիկաների եւ մեթոդիկաների տեսանկյունից: Իսկ այն երկրները, որտեղ պետությունները եւ պետական պրակտիկաները հանդես էին գալիս որպես նորարարական զարգացման շարժիչ ուժ, օրինակ՝ Չինաստանը, բնութագրվում էին որպես սահմանափակ աճ ունեցող տարածքներ: Եթե դիտարկենք Alibaba Group-ի մասին ամերիկյան պարբերականների տասը տարվա վաղեմության հոդվածներն ու վերլուծությունները, կտեսնեք չինական ինովացիոն հսկայի գնահատման հիմնական միտումը. դրա հետեւում կանգնած է պետությունը, ուստի հսկան կաճի պետության սահմաններում եւ իր ազդեցության գոտում, կորպորացիայի աճը հիմնվելու է ներքին պահանջարկի վրա եւ այլն:Այսինքն` նույնիսկ այն հատվածում, որտեղ տեսանելի էր պետության դրական դերը նորարարական հսկայի աճին աջակցելու գործում, նրա հեռանկարների գնահատականները, հենց պետության հետ փոխկապակցվածության պատճառով, ընկալվում էին հոռետեսորեն: Պետության եւ թվայնացման միջեւ հարաբերությունների այս միտումը, որտեղ կարեւոր քաղաքական ինստիտուտը եւ նոր տեխնոլոգիական միտումը գոյություն ունեն եւ պետք է գոյություն ունենան զուգահեռ իրողություններում, պահպանվում էր երկար ժամանակ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:Տիգրան Սարգսյանի հոդվածն ամբողջությամբ հասանելի է այս հղումով: Tweet Դիտում՝ 3969