Նաիրա Նազարյանը «Հայփոստ»-ի նոր PR-տնօրենն է

25.02.2021 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայփոստ»
«Հայփոստ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի տնօրենի պաշտոնը ստանձնել է Նաիրա Նազարյանը:

Նա ավելի քան 20 տարի աշխատել է  հեռահաղորդակցության ոլորտում. ղեկավարել է «ՎԵՈՆ Արմենիա» (Beeline ապրանքանիշ) միջազգային հարաբերությունների ծառայությունը, իրականացրել է աշխատակիցների վերապատրաստման ծրագրեր, ղեկավարել է մարքեթինգային հաղորդակցությունները եւ արտաքին կապերը:

Վերջին տարիներին Նաիրա Նազարյանը ղեկավարել է Beeline-ի ընկերության Հասարակայնության կապերի ծառայությունը, իրականացրել է թվային գրագիտությանը եւ ստարտափների կայացմանն ուղղված կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականություն, ոլորտի ճանաչված եւ բարձրակարգ մասնագետներից է:

Ուսանողների համար դասախոսություններ է կարդացել «PR եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ», «Թվային գործիքները` նոր դարաշրջանում» եւ այլ թեմաներով:

«Ուրախ ենք, որ մեզ է միացել ոլորտի սիրված մասնագետներից մեկը, ողջունում եմ Նաիրային մեր ընկերությունում եւ հաջողություն եմ մաղթում նրան եւ ողջ թիմին «Հայփոստի» ժամանակակից դիրքավորման եւ ավելի լավ ներկայացման հարցում»,- ասել է «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Դիտում՝ 2693

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW