«Ավրորա»-ն փոխում է ռազմավարությունն Արցախի օգնության ծրագրում

22.02.2021 | 12:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ավրորա» #Արցախ #օգնություն
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է Արցախի օգնության ծրագրի հիմնովին նոր փուլ. այսուհետ այն կաջակցի այնպիսի նախագծերի, որոնք օժանդակում են եւ խթանում սոցիալական երկարաժամկետ զարգացումը տարածաշրջանում:

Պատերազմից հետո «Ավրորայի» կողմից մեկնարկած ծրագիրն #AraratChallenge նախաձեռնության միջոցով մարդասիրական անհապաղ օգնություն էր տրամադրում արցախցիներին: Բացի այդ, «Ավրորայի» համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը եւ Ռուբեն Վարդանյանը 1 մլն ԱՄՆ դոլար նվիրաբերեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Արցախի օգնության ծրագրերի համար:



Այս նոր փուլով անցում է կատարվում կայունությանն ուղղված ծրագրերին, որոնք կապահովեն երկարաժամկետ ազդեցություն եւ կընդգրկեն ֆինանսավորման նախագծեր, որոնք աջակցում են  փոքր ձեռներեցությանը, ենթակառուցվածքների վերականգնմանը եւ կխթանեն տնտեսությունը: Միեւնույն ժամանակ նախաձեռնությունը հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ պահպանելու եւ առաջ մղելու հայկական ժառանգությունը տարածաշրջանում: Այն նաեւ կշարունակի աջակցել նախագծերի, որոնք անմիջական օգնություն են տրամադրում Արցախի անապահով համայնքներին:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի հաստատումից հետո «Ավրորան» կարեւոր դերակատարում ունեցավ՝ անհապաղ օգնություն տրամադրելով մարդասիրական լուրջ ճգնաժամի առաջ կանգնած արցախահայությանը: Այսօր տեղում անհրաժեշտ են ռազմավարական լուծումներ, եւ մենք ուրախ ենք լինել առաջիններից մեկը, որն օրակարգ է վերադարձնում երկարատեւ սոցիալական զարգացումն ու աջակցում նախագծերին, որոնք նպաստում են դրան»,- ասաց «Ավրորայի» Արցախի ծրագրի ղեկավար Նարինե Աղաբալյանը:



Լինելով տարածաշրջանում մարդասիրական ոլորտի հիմնական առաջատարներից՝ «Ավրորան» նախատեսում է համախմբել նախաձեռնության գործընկերներին՝ կիսվելու լավագույն փորձով ապրիլին կազմակերպվող համաժողովին, ինչպես նաեւ ներգրավել փորձագետների հայկական սփյուռքից եւ նպաստել մարդասիրական հարթակի զարգացմանը:

Արցախի մարդասիրական ծրագրի մեկնարկից ի վեր՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն արդեն ընդհանուր 581.740 ԱՄՆ դոլար (300.660.500 դրամ) է հատկացրել՝ աջակցելով 57 տեղական եւ միջազգային նախագծի:
Դիտում՝ 6722
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW