Չինաստանի հետ լարվածության աճը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ամերիկյան ընկերությունների համար եւ, վատագույն դեպքում, նույնիսկ կաթվածահար անել տնտեսության ամբողջ ճյուղեր, զգուշացնում է ԱՄՆ Առեւտրի պալատը: «Ինտերֆաքս»-ը նշում է, որ կազմակերպության գնահատականներով` Չինաստանի հետ առեւտրի ամբողջական դադարեցումը ԱՄՆ ավիացիոն արդյունաբերության համար տարեկան $38-ից մինչեւ $51 մլրդ վնաս կարող է ունենալ: Արդյունքում՝ 167 հազարից մինչեւ 225 հազար աշխատատեղ վտանգված կլինի:Նույն կերպ կիսահաղորդիչների արդյունաբերությունը կկորցնի $83 մլրդ եկամուտ եւ 124 հազար աշխատատեղ, նշվում է «ԱՄՆ-Չինաստան խզման ըմբռնումը» («Understanding U.S.-China Decoupling») վերնագրով զեկույցում: 10.02.2021 | 12:05 WEF-ը մտադիր է կազմակերպել ԱՄՆ-ի եւ Չինաստանի առաջնորդների հանդիպումը Սինգապուրում Զեկույցում ներկայացված են իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ, անգամ մինչեւ աշխարհի երկու խոշոր տնտեսությունների միջեւ տնտեսական կապերի ամբողջական խզում, ինչը կարող է տեղի ունենալ միայն իրական պատերազմի դեպքում, նշում է The Wall Street Journal-ը:Այնուամենայնիվ, ԱՄՆ Առեւտրի պալատը կարծում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել ծայրահեղ դեպքերը՝ քաղաքականություն մշակողների ուշադրությունը հրավիրելու համար Չինաստանի հետ առեւտրային պատերազմի կորուստների վրա: 16.02.2021 | 15:14 Չինաստանն առաջին անգամ դարձել է ԵՄ-ի ամենախոշոր առեւտրային գործընկերը Մեկ ամիս առաջ Չինաստանում Եվրամիության Առեւտրի պալատը հրապարակեց նման զեկույց, որում նախազգուշացնում էր կազմակերպության անդամներին Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ տարաձայնությունների հնարավոր պահպանման մասին եւ նշում, որ այդ երկրներն եվրոպական ընկերությունների համար կարեւոր շուկաներ են: Զեկույցում ասված էր, որ ԵՄ Առեւտրի պալատի անդամները պետք է քննարկեն Չինաստանից դուրս արտադրության դիվերսիֆիկացման հարցը։ Tweet Դիտում՝ 3518