Չինաստանն առաջին անգամ դարձել է ԵՄ-ի ամենախոշոր առեւտրային գործընկերը

16.02.2021 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չինաստան #ԵՄ #առեւտուր
Չինաստանն առաջին անգամ պատմության մեջ դարձել է Եվրամիության (ԵՄ) ամենախոշոր առեւտրային գործընկերը՝ առաջին տեղից դուրս մղելով ԵՄ-ի պատմական դաշնակից՝ Միացյալ Նահանգներին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Եվրահանձնաժողովի «Եվրաստատ»  վիճակագրական գործակալության զեկույցում: «2020 թվականին Չինաստանը դարձել է ԵՄ-ի գլխավոր գործընկերը»,- ասված է փաստաթղթում:

Անցած տարի ԵՄ-ի ներմուծումը Չինաստանից աճել է 5,6% -ով՝ կազմելով €383,5 մլրդ, արտահանումը դեպի Չինաստան՝ 2,2%-ով՝ կազմելով €202,5 մլրդ:

ԱՄՆ-ի մասով նկատվում է հակառակ դինամիկա. ամերիկյան ներմուծումը ԵՄ-ում կրճատվել է 13,2%-ով` մինչեւ €202 մլրդ, իսկ ԵՄ-ի արտահանումը դեպի ԱՄՆ նվազել է 8,2%-ով` մինչեւ €353 մլրդ:

Բացի համավարակից, առեւտրի դինամիկայի փոփոխությունը պայմանավորված էր նաեւ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալով (Brexit):



Համավարակի պատճառով Չինաստանի տնտեսությունը նախատեսվածից հինգ տարով ավելի շուտ առաջ կանցնի ԱՄՆ-ի տնտեսությունից, կարծում են Բրիտանական տնտեսական եւ բիզնես հետազոտությունների կենտրոնի (Centre for Economics & Business Research, CEBR) վերլուծաբանները։

Մասնավորապես, Չինաստանն իր ՀՆԱ-ի ծավալով կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսությունն արդեն 2028 թվականին։ Դեռեւս մեկ տարի առաջ CEBR-ը կարծում էր, որ իր տնտեսությամբ Չինաստանը առաջ կանցնի ԱՄՆ-ից հինգ տարով ավելի ուշ՝ 2033 թվականին։
Դիտում՝ 2874
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW