Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) կազմակերպիչները մտադիր են հրավիրել ԱՄՆ-ի եւ Չինաստանի առաջնորդներին մասնակցելու ամենամյա համաժողովին, որն այս տարի կանցկացվի Սինգապուրում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է WEF-ի հիմնադիր եւ նախագահ Կլաուս Շվաբը՝ The Straits Times թերթին տված հարցազրույցում։ «Համաժողովն ավանդաբար հիանալի հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ, միաժամանակ, շատ սերտ փոխգործակցություն է հաստատել Չինաստանի հետ: Մենք ակնկալում ենք նրանց ամենաբարձր մակարդակում ներկայությունը Սինգապուրում կայանալիք հանդիպմանը՝ երկրների միջեւ հարաբերությունների քննարկման համար։ WEF-ը միակ կազմակերպությունն է, որը հաշվի է առնում բոլոր տարբերությունները հարաբերություններում՝ ներառյալ քաղաքական, սոցիալական, տնտեսական, տեխնոլոգիական։ Ժամանակակից գլոբալ մարտահրավերները չեն կարող միայնակ լուծվել կառավարության, բիզնեսի եւ հասարակության կողմից»,- ասել է Շվաբը: Խոսելով առաջիկա համաժողովի մասին՝ նա ասել է, որ «մասնակիցները մտադիր են քննարկել համավարակի պատճառած տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղիները, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության եւ պարենի անվտանգության խնդիրները»: 04.02.2021 | 16:13 Սինգապուրը հետաձգում է Համաշխարհային տնտեսական ֆորումի անցկացումը Banks.am-ը հիշեցնում է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումը, որն ավանդաբար կազմակերպվում է շվեյցարական Դավոսում, այս տարի առաջին անգամ կանցկացվի Սինգապուրում օգոստոսի 17-20-ը: «2021թ. հանդիպման վայրի փոփոխությունը արտացոլում է Ֆորումի առաջնահերթությունը մասնակիցների եւ ընդունող համայնքի առողջության եւ անվտանգության ապահովման հարցում»,- ասել էր WEF-ի գործադիր տնօրեն Էդրիան Մոնկը: Tweet Դիտում՝ 2644