ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը զգուշացրել է կրիպտոարժույթների ոչ իրավաչափ օգտագործման հետ կապված ռիսկերի մասին:«Մենք ապրում ենք խարդախության, փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման եւ տվյալների գաղտնիության ռիսկերի պայթյունավտանգ աճի պայմաններում։ Մենք գնալով ավելի շատ ենք հանդիպում նոր տեսակի կիբերհարձակումների, որոնք ուղղված են տարբեր հաստատությունների դեմ՝ հիվանդանոցների, դպրոցների, բանկերի եւ նույնիսկ կառավարության»,- ասել է նախարարը ֆինանսական հատվածում նորարարական քաղաքականությանը նվիրված խորհրդաժողովի ժամանակ: 26.01.2021 | 14:20 ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կգլխավորի 74-ամյա Ջանեթ Ելենը Ըստ Ելենի՝ «կրիպտոարժույթների եւ վիրտուալ ակտիվների չարաշահումը նույնպես աճող խնդիր է»: «Ես տեսնում եմ այդ նոր տեխնոլոգիաների հեռանկարները, բայց եւ տեսնում եմ իրականությունը. կրիպտոարժույթները օգտագործվում են ինտերնետում թմրավաճառների շահույթը լվանալու համար, կրիպտոարժույթները դարձել են ահաբեկչությունը ֆինանսավորելու գործիք»,- նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ «մասնավոր հատվածը հսկայական ռեսուրսներ է ներդնում, որպեսզի խանգարի չարագործներին ոչ իրավաչափ օգտագործել առկա տեխնոլոգիաները»: Tweet Դիտում՝ 2855