ԱՄՆ Սենատը հաստատել է նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրված Ջանեթ Ելենին (Janet Yellen) երկրի ֆինանսների նախարարության ղեկավարի պաշտոնում:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, առաջիկայում 74-ամյա Ելենը, որը կդառնա ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը գլխավորած առաջին կինը, երդում կտա: 2014-ին նա դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց երկրի կենտրոնական բանկի գործառույթներն իրականացնող ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) նախագահի պաշտոնը: 15.01.2021 | 13:42 Բայդենն առաջարկում է $1,9 տրլն ուղղել ԱՄՆ տնտեսության խթանմանը Հունվարի 19-ին՝ իր թեկնածության քննարկման լսումների ժամանակ, նա հայտարարել էր, որ մտադիր է ֆինանսական գերատեսչության հանգամանալից վերլուծություն իրականացնել՝ այլ երկրների դեմ պատժամիջոցների կիրառման մասով: Միաժամանակ, սենատորների հարցերին ի պատասխան նա ասել է, որ խիստ հակված է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը՝ կապված Ուկրաինայի եւ Ղրիմի հետ:1967 թվականին Ելենը գերազանցությամբ ավարտել է Բրաունի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 1971 թվականին ստացել դոկտորի գիտական կոչում Եյլի համալսարանում:1997-1999թթ. նա նախագահում էր ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնին կից տնտեսական խորհրդականների խորհուրդը։ Tweet Դիտում՝ 5282