Բայդենն առաջարկում է $1,9 տրլն ուղղել ԱՄՆ տնտեսության խթանմանը

15.01.2021 | 13:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բայդեն #ԱՄՆ #տնտեսություն
ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենն առաջարկում է $1,9 տրլն հատկացնել երկրում COVID-19-ի դեմ պայքարելու, ամերիկյան տնտեսությանն աջակցելու եւ բնակչությանն օգնություն տրամադրելու համար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, համապատասխան փաստաթղթում արձանագրված է, որ նշված միջոցների փաթեթը հնարավորություն կընձեռի «փրկել ԱՄՆ տնտեսությունը եւ սկսել հաղթահարել վիրուսը»: Ընդգծվում է, որ ծրագիրը «հավակնոտ է, բայց իրագործելի»:

$1,9 տրիլիոնից մոտ $400 մլրդ նախատեսվում է հատկացնել անմիջապես համավարակի դեմ պայքարին: Մոտ $1 տրլն պետք է ուղղվի բնակչությանն օգնություն տրամադրելուն, մնացածը՝ տնտեսությանը խթանելուն:

Ծրագրի համաձայն՝ մինչեւ $2 հազ. ավելանում են ամերիկացիներին ուղիղ վճարումները: Փաստաթղթում կոչ է արվում՝ մինչեւ $15 ավելացնել աշխատանքի նվազագույն ժամավճարի չափը, ինչպես նաեւ կիրառել լրացուցիչ արտոնություններ:

Մասնավորապես, Բայդենն առաջարկում է $50 մլրդ հատկացնել կորոնավիրուսի թեստավորման ծրագրի ընդլայնմանը: Նա նաեւ առաջարկում է $130 մլրդ ուղղել դպրոցներում աշխատանքի անվտանգ վերականգնմանը՝ աշակերտների ներկայությամբ:  

Ընտրված նախագահն առաջարկում է նաեւ $350 մլրդ հատկացնել տեղական իշխանություններին՝ բյուջեի առկա պակասուրդը փակելու համար: 15 մլրդ էլ նախատեսվում է հատկացնել փոքր բիզնեսի վարկավորմանը:
Դիտում՝ 5044
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW