ԱՄՆ-ի ֆիննախը լայնածավալ կիբերհարձակման է ենթարկվել
14.12.2020 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://rossaprimavera.ru/

Ինչպես հաղորդում է Сnews.ru-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը, ԱՄՆ-ում համոզված են, որ հարձակումը, որի արդյունքում տուժել է նաեւ Առեւտրի նախարարությունը, իրականացրել են ՌԴ Արտաքին հետախուզական ծառայություն հետ կապված ցանցահենները:
Դեկտեմբերի 10-ի դրությամբ հարձակման իրական մեղավորները չեն հայտնաբերվել:
The Washington Post-ը գրում է, որ ցանցահենները կարող էին չսահմանափակվել միայն նախարարությունների աշխատակիցների նամակագրությունն ընթերցելով: Դեռ պարզ չէ, թե երբ են կոտրվել նախարարությունների համակարգերը, սակայն պարբերականի մասնագետները ենթադրում են, որ ցանցահենները կարող էին հարձակումն իրականացնել դեռեւս 2020-ի գարնանը՝ COVID-19 համավարակի թեժ ժամանակաշրջանում:
ԱՄՆ իշխանությունները կատարվածին շատ մեծ նշանակություն են տվել. այն քննարկելու համար Սպիտակ տանն Ագային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել:
ԱՄՆ-ում ՌԴ դեպանատունն արձագանքել է ամերիկյան ԶԼՄ-ների հրապարակումներին՝ նման մեղադրանքները համարելով անհիմն:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: