ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ եւ արտոնյալ պայմաններ սահմանելու մասին որոշումը։Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի շարունակականությունը եւ ֆինանսական կառույցների համար պետական աջակցության ծրագրերին մասնակցությունը ապահովելու, ռազմական եւ արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսավարողների գործունեությունը խթանելու, ծրագրերին մասնակից բոլոր տնտեսավարողների համար հավասար պայմաններ ապահովելու եւ արտոնություններ սահմանելու անհրաժեշտությամբ։ 01.02.2021 | 16:08 Քերոբյան. ՀՀ-ում բիզնես անելու հիմնական խոչընդոտը ֆինանսական միջոցների անհասանելիությունն է «Ներկա պայմաններում առաջացել են խնդիրներ՝ կապված ֆինանսական կառույցների կողմից ցածր տոկոսադրույքով վարկի կամ լիզինգի տրամադրման հետ, որը պայմանավորված է ֆինանսական համակարգում տոկոսադրույքների աճի ուղղությամբ առկա միտումներով։ Միաժամանակ, արտակարգ եւ ռազմական դրությամբ պայմանավորված առաջացել են նաեւ խնդիրներ՝ պետական աջակցության ծրագրերին մասնակից բոլոր տնտեսավարողների համար միանման արտոնյալ պայմաններ ապահովելու հարցում»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը։ Վահան Քերոբյանը նաեւ նշել է, որ 2020թ․ գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարությունը մարտի 26-ին ընդունել է որոշում, որով պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրվող վարկը եւ լիզինգը տնտեսավարողներին հասանելի դարձան 0% տոկոսադրույքով, արդյունքում վարկի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակում ներդրումները շուրջ 2 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը եւ ընդհանուր առմամբ կազմել շուրջ 101,0 մլրդ դրամ։ 26.03.2020 | 17:32 Գյուղատնտեսներին արտոնյալ վարկեր կտրամադրվեն «Այս նախագծով սահմանվում է, որ գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մինչեւ 2021թ․ դեկտեմբերի 31-ը ֆինանսական կառույցների կողմից ՀՀ դրամով տրամադրվող վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 14%-ը։ Միաժամանակ, պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մինչեւ 2021թ․ դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի վարկային կամ լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, այսինքն այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը կամ լիզինգը տնտեսավարողներին հասանելի լինեն 0% տոկոսադրույքով»,- ասել է նա։Նախարարը նշել է, որ նախագծի ընդունումը հնարավորություն է տալիս ֆինանսական կառույցներին՝ մասնակցելու վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերին եւ ապահովելու գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի շարունակականությունը, ինչպես նաեւ պետական աջակցության ծրագրերին մասնակից բոլոր տնտեսավարողների համար ապահովելու միանման արտոնյալ պայմաններ: Tweet Դիտում՝ 3427