Գյուղատնտեսներին արտոնյալ վարկեր կտրամադրվեն
26.03.2020 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://inbusiness.kz/

«Միկրովարկերի ծրագիրը՝ այսինքն 0-ից մինչեւ 1 մլն դրամանոց վարկերը մարդիկ կարող են վերցնել 0% տոկոսադրույքով: Եթե բանկը համարի, որ տվյալ ֆերմերը կարող է օգտվել նման վարկատեսակից, ապա արտոնյալ ժամկետ է սահմանվում՝ մինչեւ 9 ամիս, եւ ֆերմերը կարող է այդ գումարը վերցնել, ներդնել իր տնային տնտեսությունում, իրականացնել հողի մշակման աշխատանքները, 9 ամիս հետո, երբ արդեն բերքը վաճառած է լինում եւ կարող է գումար ունենալ, նոր կարող է սկսել վարկի մարումը»,- ասել է փոխնախարարը:
Նա նշել է, որ ունեն նաեւ 3-15 մլն դրամանոց վարկատեսակներ, որոնք տրամադրվում են մինչեւ 5 տարի ժամկետով, իսկ արտոնյալ ժամկետն այստեղ կազմում է 12 ամիս:
Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն էլ նշել է, որ արտոնությունները վերաբերում են նաեւ անասանապահության ոլորտին:
«Օրինակ, տոհմային տավարաբուծության ծրագրում, երբ նախկինում ֆերմերները տոհմային կոնդանիներ կարող էին ձեռք բերել 2% վարկային պրոդուկտով, հիմա կարող են ձեռք 0%-ով: Վարկի գումարը մեկ ֆերմերի համար կազմում է մինչեւ 300 մլն դրամ, մարման ժամկետը՝ մինչեւ 5 տարի»,- ներկայացրել է փոխնախարարը:
Արման Խոջոյանն էլ հավելել է, որ առանձնացրել են խոզաբուծության եւ թռչնաբուծության նպատակով տրամադրվող վարկերը, որոնք կազմում են 3-15 մլն դրամ եւ մարման ժամկետը 3 տարի է, իսկ արտոնյալ ժամկետը սահմանված է 12 ամիս:
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: