Հայտնի են կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումները

26.03.2020 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարություն #միջոցառումներ
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումները:

Հաստատված միջոցառումների համաձայն՝ օժանդակություն կտրամադրվի.

1. Կորոնավիրուսի տարածման հետեւանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին:

Աջակցություն միանվագ նպաստի ձեւով եւ նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:

Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա եւ առկա է հետեւյալ հանգամանքներից որեւէ մեկը.

- երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչեւ 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում.

- ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչեւ 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել.

- ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչեւ 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած.

- միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչեւ 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում:


2. Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար:

Տրամադրվում է տնտեսավարողներին՝ ֆինանսական կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձեւով:

3. Տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար:

Տրամադրվում է տնտեսավարողներին՝ ֆինանսական կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման եւ տոկոսադրույքի սուբսիդավորման ձեւով:

4. ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետեւանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանության համար:

Շահառուներին տրամադրվում է միանվագ դրամաշնորհ:

֊ Շահառու հանդիսանում են այն տնտեսավարողները (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների եւ ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետեր, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններ, ներդրումային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր, վիճակախաղերի եւ շահումով խաղերի կազմակերպիչներ եւ այլ նմանատիպ գործունեություն ծավալողները), որոնք 01.01.2020 թվականից մինչեւ 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչեւ 50 վարձու աշխատակից եւ նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

5. ՓՄՁ սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար: Գործունեության ոլորտները՝ Մշակող արդյունաբերություն, Կացության եւ հանրային սննդի կազմակերպում, Փոխադրումներ եւ պահեստային տնտեսություն, Զբոսաշրջային ծառայություններ եւ Սպասարկման այլ ծառայություններ։

Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով։
Դիտում՝ 3481
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW