Ֆինանսական աջակցության հայեցակարգը կվերջնականացվի հաջորդ շաբաթ

26.03.2020 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Տիգրան Ավինյան
ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Կորոնավիրուսի հետեւանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրի» որոշման նախագիծը:

«Այս ծրագրով ցանկանում ենք ոչ միայն աջակցել տնտեսության մրցունակ հատվածին ու սոցիալապես առաջին հարվածը ստացած խավերին, այլեւ նախապատրաստել մեր հանրությանը՝ հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում մրցունակ տնտեսություն կառուցելու հարցում»,- կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ այս հայեցակարգը կվերջնականացվի հաջորդ շաբաթ:

«Հաջորդ շաբաթ մեր ծրագրում կունենանք հստակ չափորոշիչներ, թե ինչպիսի ընկերություններ կարող են հավակնել այս ֆինանսական աջակցությանը»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել է, որ պայմանավորվածության համաձայն՝ հաջորդ չորեքշաբթի օրվանից շահառուները հնարավորություն կունենան ստանալ սոցիալական ու բիզնես աջակցությունը:
Դիտում՝ 1723

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW