Փաշինյան. Ներդրողները հավատում են Հայաստանի տնտեսական ապագային
09.02.2021 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ /




«Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն նաեւ քաղաքական ապագային»,- Էկոնոմիկայի նախարարությունում անցկացրած քննարկման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ճգնաժամային կառավարման առումով կարողացել են լուծել իրենց առաջ դրված խնդիրը:
«Խնդիրը, որ ձեւակերպում ենք մեր առաջ՝ վերականգնումն է եւ դրան զուգահեռ զարգացման օրակարգն ու զարգացման տեմպը վերադարձնել Հայաստանի Հանրապետություն: Եվ, իհարկե, այս առումով Էկոնոմիկայի նախարարության դերակատարումն առանցքային է: Շատ կարեւոր է, որ մեր նախանշած պլաններն իրապես իրագործվեն՝ այն ինչ գրում ենք թղթի վրա, այն ինչ ունենք մտքում հնարավոր լինի կյանքի կոչել եւ դարձնել իրականություն»,- նշել է վարչապետը:
Քննարկմանը զեկուցվել է, որ ԵԱՏՄ շրջանակում քննարկման արդյունքներով այս ուղղությամբ արդեն իսկ կայացվել են մի շարք կարեւորագույն որոշումներ, որոնց թվում առանցքայիններից է Ռուսաստանի պետական գնումներին ԵԱՏՄ մյուս պետությունների, այդ թվում՝ հայաստանյան ընկերությունների մասնակցության հնարավորությունը: Այդ որոշումն ուժի մեջ է մտնելու արդեն այս տարվա հունիս ամսից: Հայկական եւ մյուս երկրների ընկերությունները կկարողանան մասնակցել 10 ոլորտներին վերաբերող ՌԴ պետական գնումներին, որոնց թվում են՝ թեթեւ արդյունաբերությունը, շինարարությունը, ռազմարդյունաբերությունը եւ այլն:
Անդրադառնալով ներդրումային ծրագրերին՝ պատասխանատուները նշել են, որ ներդրողների կողմից մեծ հետաքրքրություն է առկա հատկապես ջրամբարաշինության ոլորտում: Վարչապետը կարեւորել է երկրում նոր ջրամբարների կառուցումն ու այդ ուղղությամբ ներդրումների խրախուսումը՝ ընդգծելով, որ ջուրը դառնալու է տարածաշրջանային կարեւորագույն գործոն:
Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ջրի շուկայի ազատականացմանը եւ հողերի խոշորացմանը միտված կառավարության հետեւողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: