Փաշինյան. Կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում

04.02.2021 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #եվրոբոնդ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում:

Կառավարության նիստի ժամանակ նա հայտնել է, որ թողարկվել է $750 մլն-ի պարտատոմս`«հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով՝ 3,8 %-ով»:

«Սա, իհարկե, շատ կարեւոր ազդակ է մեր տնտեսության համար, սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձեւավորվել: Սա հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաեւ վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի եւ կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 1866

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW