ՊԵԿ-ն առաջարկում է ապրիլի 19-ը նշել որպես Հարկ վճարողի օր

27.01.2021 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Էդվարդ Հովահաննիսյան #Հարկ վճարողի օր
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջակում է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծում փոփոխություններ կատարել եւ ապրիլի 19-ը սահմանել Հարկ վճարողի օր:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովահաննիսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ նշել է, որ սրանով նպատակ ունեն ընդգծել պետական ֆինանսների կառավարման ոլորտում բյուջետային մուտքերի ապահովման գործում հարկ վճարողների դերը եւ խրախուսել հարկ վճարողների կողմից հարկային պարտականությունների կամավոր, ժամանակին ու ճշգրիտ կատարման պատրաստակամությունը:

ՊԵԿ-ը փոփոխություն է առաջարկում նաեւ «Հարկային օրենսգրքում», որով վերանայվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման համակարգը` նախատեսելով հավաստագրման եւ խրախուսման համապատասխան մեխանիզմներ:

Առաջարկվող փոփոխության համաձայն՝ բարենպաստ պայմաններ կստեղծվեն hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորման եւ հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար։

«Այն կհանգեցնի հարկային եւ մաքսային մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը, հարկային մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձեւավորմանը՝ նպաստելով տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը եւ հարկային եկամուտների ապահովմանը, օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնմանը»,- ասել է ՊԵԿ նախագահը։

Էդվարդ Հովհաննիսյան նշել է, 2020 թ.-ին եղել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման 256 դիմում, որից բավարարվել է 140-ը:
Ներկայացված նախագծերն արժանացել են կառավարության հավանությանը:
Դիտում՝ 3844
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai