ԱԶԲ. Արտահանման դիվերսիֆիկացումը կարեւոր է Հայաստանի համար

05.05.2024 | 23:05 Գլխավոր էջ / Նորություններ /
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովն ասել է, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը կարեւոր է Հայաստանի համար։

«Դիվերսիֆիկացումը կարեւոր է բոլոր երկրների համար, բայց այն հատուկ նշանակություն ունի փոքր տնտեսությունների համար», - ասել Ժուկովը՝ Թբիլիսիում պատասխանելով Banks.am-ի թղթակցի հարցին։

ԱԶԲ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի վարչության տնօրենը գոհունակություն է հայտնել բանկի եւ Հայաստանի համագործակցության վերաբերյալ՝ նշելով, որ վերջին տարիներին հարաբերություններն ամրապնդվել են։  

Եվգենի Ժուկովն ասել է, որ Հայաստանում եւ Վրաստանում Ասիական զարգացման բանկը ակտիվ վարկավորում է մասնավոր հատվածը՝ առանց պետական երաշխիքների։


Վկայակոչելով ս․թ․ ապրիլին հրապարակված կանխատեսումը՝ ԱԶԲ ներկայացուցիչն ասել է, որ տարածաշրջանի երկրների տնտեսական
հեռանկարները լավատեսական են։ Ժուկովի կարծիքով, գնահատականը կարող է փոխվել գլոբալ տնտեսական եւ աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացման պարագայում։

Մայիսի 2-ից 5-ը Թբիլիսիում «Կամուրջ դեպի ապագա» (Bridge to the Future) կարգախոսի ներքո ընթանում էր Ասիական զարգացման բանկի կառավարիչների տարեկան ժողովը։
Դիտում՝ 2482

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW