Պատերազմում վիրավորված քաղաքացիները դրամական օգնություն կստանան

27.01.2021 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեսրոպ Առաքելյան #զինծառայողներ #աջակցություն
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողները կստանան միանվագ դրամական օգնություն։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը կառավարության նիստի ընթացքում պարզաբանել է, որ յուրաքանչյուր շահառու կստանա 500 հազ. դրամի չափով սոցիալական աջակցություն։

«Մեր տեղեկություններով՝ միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6 հազար քաղաքացի՝ բացառությամբ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ովքեր արդեն օրենքով սահմանված կարգով ստանում են ֆինանսական աջակցություն։ Վիրավորում ստացած անձանց շարքում ներառվում են ոչ միայն ժամկետային զինծառայողները, այլեւ աշխարհազորը, կամավորները, բոլոր նրանք, ովքեր ստացել են վիրավորում եւ որոշ ժամանակ անցել են բուժական գործընթաց քաղաքացիական ու զինվորական բժշկական հաստատություններում»,- ասել է Մեսրոպ Առաքելյանը։



Նախարարը նշել է, որ թեեւ որոշ անձանց մոտ վիրավորումները բավականին թեթեւ են եղել, սակայն նրանք աշխատունակության որոշակի խնդիր են ունեցել եւ ընդունված որոշմամբ փորձ է արվում կարգավորել այդ անձանց սոցիալական խնդիրները։

«Շահառուները դիմելու են էլեկտրոնային եղանակով՝ ներկայացնելով անձնական տվյալներ եւ բանկային հաշվեհամար, առկա բազայի հիման վրա իրականացվելու է նույնականացում եւ աջակցության տրամադրում»,- ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը։
Դիտում՝ 2235
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai