Կայացել են 62 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ

29.04.2024 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ֆոնդային բորսա #աճուրդ
Հայաստանի ֆոնդային բորսայում ապրիլի 29-ին տեղի են ունեցել ավելի քան 62 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ։

Մասնավորապես, AMGB1129A316 տարբերակիչ ծածկագրով եւ 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 25 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ ավելի քան 17․9 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 28.7 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.8579%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8% է:

AMGN60294284 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 20 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 20 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 27.7 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.9294%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9․25% է:

AMGN36294269 տարբերակիչ ծածկագրով եւ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 15 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 15 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 17.9 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.8973%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է:

AMGB2029A374 տարբերակիչ ծածկագրով եւ 20 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ ավելի քան 8․9 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 36 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.9296%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 12․50% է:

AMGB3129A504 տարբերակիչ ծածկագրով եւ 31 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 10 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 300 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 12․6 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.9600%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.75% է:

«Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության եւ ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին»,- ասված է Ֆոնդային բորսայի հաղորդագրությունում:

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 2249
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW