«Դայմենշն» ՓԲԸ-ն մեկնարկել է Ֆասթ Բանկի պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը

22.04.2024 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#«Դայմենշն» ՓԲԸ #Ֆասթ Բանկ #պարտատոմսեր
Դայմենշն ներդրումային ընկերությունը տեղաբաշխում է Ֆասթ Բանկի դրամային անվանական արժեկտրոնային բարձր՝ 11% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերը։

Պարտատոմսերի պայմաններն են.
 
•    Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 11%
•    Թողարկման ծավալ՝ 2,000,000,000 ՀՀ դրամ
•    Անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ
•    Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային
•    Շրջանառության ժամկետ՝ 30 ամիս
•    Մարման ամսաթիվ՝ 19.10.2026  
•    Տեղաբաշխման ժամկետ` 19.04.2024 – 07.06.2024 թթ.

«Այս տրանշի տեղաբաշխումը սկսվում է ժամկետից շուտ եւ ամբողջովին 3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման ավարտից անմիջապես հետո, որն էլ վկայում է Ֆասթ Բանկի պարտատոմսերի գրավչության եւ շուկայի մասնակիցների հետաքրքրվածության մասին»,- ասված է Դայմենշն ներդրումային ընկերության հաղորդագրությունում:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի Ֆոնդային Բորսայում։

Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատվում են եկամտային հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից։

Ֆիզիկական անձանց պարտատոմսերում կատարված ներդրումները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Թողարկման հիմնական պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ Ֆասթ Բանկի եւ Դայմենշն ՓԲԸ-ի պաշտոնական կայքերում:

ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրին ծանոթանալու համար այցելել հետեւյալ հղումով:
 
Պարտատոմսերի ձեռքբերման եւ մանրամասն տեղեկատվության համար զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70 հեռախոսահամարով կամ դիմել Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով աշխատող 33 մասնաճյուղերից ցանկացածը:
 
010 545670 | www.dimension.am
010 510000 | www.fastbank.am
 
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:
Դիտում՝ 13741
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW