Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 10.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, վճարման կիսամյակային պարբերականությամբ եւ երկու տարի մարման ժամկետով:«Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին: Շնորհակալություն ենք հայտնում հաճախորդներին վստահության եւ բանկի կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրության համար: Հայտնում ենք, որ ցանկության դեպքում այսօր նրանք եւս կարող են ներդրում կատարել բանկի պարտատոմսերում. շարունակվում է Կոնվերս Բանկի 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը 4.75% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը կիսամյակային է, մարման ժամկետը՝ 17.04.2027թ», - ասել են Կոնվերս Բանկում:Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի եւ Թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ այստեղ:Բանկում նշել են նաեւ, որ օրերս մարվել են Կոնվերս Բանկի՝ 2022թ. գարնանը տեղաբաշխված 5 մլրդ ՀՀ դրամ եւ 2021 թվականի գարնանը տեղաբաշխված 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր: Դրամային պարտատոմսերը տեղաբաշխվել էին 2 տրանշով, ինչով պայմանավորված՝ արժեկտրոնների եկամտաբերությունը կազմել է համապատասխանաբար 10% եւ 9.75%, իսկ դոլարային պարտատոմսերը մեկ տրանշով՝ 5.25% արժեկտրոնային եկամտաբերությամբ: «Տեղաբաշխման ընթացքում պարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրությունն իր արտահայտությունն է գտել նաեւ երկրորդային շուկայում»,- ասվում է հաղորդագրությունում:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2643