Դուբայի իշխանությունները $34,8 մլրդ կհատկացնեն քաղաքի հարավային մասում գտնվող Ալ Մաքթում միջազգային օդանավակայանում նոր ուղեւորատար տերմինալի կառուցման համար։Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Դուբայի ղեկավար, ԱՄԷ-ի վարչապետ շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումն ասել է.«Այսօր մենք հավանություն ենք տվել Ալ Մաքթում միջազգային օդանավակայանի նոր ուղեւորային տերմինալի նախագծին եւ հանձնարարել ենք մեկնարկել շինարարությունը՝ Դուբայի ավիացիոն կորպորացիայի կողմից մշակված ռազմավարության շրջանակներում»:Նրա խոսքով՝ օդանավակայանը կդառնա աշխարհում խոշորագույններից մեկը՝ տարեկան ավելի քան 260 միլիոն ուղեւորի թողունակությամբ։ Ակնկալվում է, որ նորացված տրանսպորտային հանգույցը կկարողանա տեղավորել 400 ինքնաթիռ եւ համալրված կլինի հինգ զուգահեռ թռիչքուղիներով։Այն հինգ անգամ ավելի մեծ կլինի, քան Դուբայի ներկայիս միջազգային օդանավակայանը։2023 թվականի արդյունքներով Դուբայի միջազգային օդանավակայանը սպասարկել է 87 միլիոն ուղեւոր, ավելի քան 416 հազար չվերթ եւ 1,81 միլիոն տոննա բեռ։ Tweet Դիտում՝ 4341