ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կգլխավորի 74-ամյա Ջանեթ Ելենը

26.01.2021 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #ֆինանսների նախարարություն #Ջանեթ Ելեն
ԱՄՆ Սենատը հաստատել է նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրված Ջանեթ Ելենին (Janet Yellen) երկրի ֆինանսների նախարարության ղեկավարի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, առաջիկայում 74-ամյա Ելենը, որը կդառնա ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը գլխավորած առաջին կինը, երդում կտա: 2014-ին նա դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց երկրի կենտրոնական բանկի գործառույթներն իրականացնող ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) նախագահի պաշտոնը:



Հունվարի 19-ին՝ իր թեկնածության քննարկման լսումների ժամանակ, նա հայտարարել էր, որ մտադիր է ֆինանսական գերատեսչության հանգամանալից վերլուծություն իրականացնել՝ այլ երկրների դեմ պատժամիջոցների կիրառման մասով: Միաժամանակ, սենատորների հարցերին ի պատասխան նա ասել է, որ խիստ հակված է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը՝ կապված Ուկրաինայի եւ Ղրիմի հետ:

1967 թվականին Ելենը գերազանցությամբ ավարտել է Բրաունի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 1971 թվականին ստացել դոկտորի գիտական կոչում Եյլի համալսարանում:

1997-1999թթ.  նա նախագահում էր ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնին կից տնտեսական խորհրդականների խորհուրդը։
Դիտում՝ 4964
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai