Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը ներկայացրել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է առաջատար Հայաստանի բոլոր առեւտրային բանկերի շրջանում՝ ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով:Ընդհանուր առմամբ բանկն ունի 232 հիշատակում, ինչը կազմել է 2020թ. չորրորդ եռամսյակում լրատվական կայքերի, թերթերի եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումների հրապարակումների 43%: Բանկն առաջատար է լրատվական կայքերում եւ թերթերում հիշատակումների քանակով՝ 204 հիշատակում եւ 27 հոդված: 11.01.2021 | 12:41 ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 4-րդ եռամսյակի արդյունքները ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար է նաեւ չորրորդ եռամսյակում ԶԼՄ-ներում դրական հիշատակումների թվով. 191 դրական հիշատակում բանկի մասին:ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկերի շարքում ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների թվով եւ դրական հիշատակումների թվով առաջատարն էր նաեւ 2020թ. երրորդ եռամսյակի տվյալներով՝ 445 հիշատակում: Հաշվետու ժամանակահատվածում հայկական ԶԼՄ-ներում բանկի մասին եղել է 255 դրական հիշատակում: 01.10.2020 | 15:58 ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 3-րդ եռամսյակի արդյունքները 2020թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների քանակով նույնպես առաջատարների ցուցակում էր եւ առաջատար էր թերթերում եւ հեռուստատեսությամբ հիշատակումների թվով՝ 46 հոդված, 8 ռեպորտաժ:«ՎՏԲ-Հայաստան Բանկը առանձնահատուկ նշանակություն է տալիս իր հաճախորդների իրազեկմանը նորություններին, նոր պրոդուկտներին, հատուկ առաջարկներին եւ բանկի կողմից իրականացվող ակցիաներին եւ օգտագործում է տեղեկատվության տարածման բոլոր հիմնական հարթակները՝ բանկի հաճախորդներին առավելագույնս տեղեկացնելու համար»,- ասված է ՎՏԲ-Հայաստան Բանկի տարածած հաղորդագրության մեջ:MaxMonitor համակարգի միջոցով, որը վերահսկում է Հայաստանի բոլոր առեւտրային բանկերի հրապարակումները, իրականացվում է բոլոր հայկական լրատվական կայքերի (մոտ 150 կայքեր), թերթերի (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումների (12 հեռուստաընկերություն) մոնիտորինգ՝ Հայաստանի 17 առեւտրային բանկերի շրջանում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4690