Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը: 2020թ. երրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը (445 հիշատակում), որին հաջորդում են Ամերիաբանկը (412 հիշատակում) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (185 հիշատակում): Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 402 հիշատակում, թերթերում հիշատակումների թվով առաջատար է Հայբիզնեսբանկը՝ 12 հոդված, իսկ հեռուստատեսությամբ առաջատարը IDBank-ն է՝ 5 ռեպորտաժ:Դրական հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 255 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ամերիաբանկն է՝ 242 հիշատակում, երրորդը՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ 120 հիշատակում:Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատարը Հայբիզնեսբանկն է՝ 81,6%, 84 դրական հիշատակում 103-ից: Երկրորդն այս ցուցանիշով IDBank-ն է ՝ 76,6%, 111 դրական հիշատակում 145-ից, երրորդը Կոնվերս Բանկն է՝ 73,1%, 49 դրական հիշտակում 67-ից:Մեդիամաքս-ը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով: Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում): Մեդիամաքս-ը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2020թ. 2-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 36579