Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:2020թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը (614 հիշատակում), որին հաջորդում են ՎՏԲ-Հայաստան Բանկը (507 հիշատակում) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (264 հիշատակում): Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 605 հիշատակում, իսկ թերթերում և հեռուստատեսությամբ հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը` 46 հոդված և 8 ռեպորտաժ:Դրական հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 420 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով ՎՏԲ-Հայաստան Բանկն է՝ 280 հիշատակում, երրորդը՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ 200 հիշատակում:Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատարը IDBank-ն է՝ 88,6%, 148 դրական հիշատակում 167-ից: Երկրորդն այս ցուցանիշով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ 75,8%, 200 դրական հիշատակում 264-ից, երրորդը Արմսվիսբանկն է՝ 73,1%, 68 դրական հիշատակում 93-ից:Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով: Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում): Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2020թ. 1-ին եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 14926