ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 4-րդ եռամսյակի արդյունքները
11.01.2021 | 12:41
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /


2020թ. չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը (232 հիշատակում), որին հաջորդում են Ամերիաբանկը (175 հիշատակում) եւ Հայէկոնոմբանկը (133 հիշատակում):

Լրատվական կայքերում եւ թերթերում հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 204 հիշատակում եւ 27 հոդված, իսկ հեռուստատեսությամբ առաջատարը Հայէկոնոմբանկն է՝ 4 ռեպորտաժ:
Դրական հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 191 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ամերիաբանկն է՝ 161 հիշատակում, երրորդը՝ IDBank-ն է՝ 74 հիշատակում:
Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատարը IDBank-ն է՝ 93,7%, 74 դրական հիշատակում 79-ից: Երկրորդն այս ցուցանիշով Ամերիաբանկն է 92%, 161 դրական հիշատակում 175-ից, երրորդը Ինեկոբանկն է՝ 83,3%, 20 դրական հիշատակում 24-ից:
Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:
Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:
Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում):
Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:
MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:
«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2020թ. 3-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: