Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագրի շրջանակում համակարգող հանձնախումբը՝ ատենապետությամբ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, օրերս արդեն ձեռնամուխ է եղել մի շարք հումանիտար ձեռնարկների իրականացմանը։Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի միջոցով Արարատյան հայրապետական թեմի Արարատի հոգեւոր տեսչությունում, Շիրակի, Գուգարքի եւ Արմավիրի թեմերում պարենային սննդի եւ հիգիենիկ պարագաների աջակցություն է ցուցաբերվել Արցախից տեղահանված 205 ընտանիքի։ Աջակցությունը կտրամադրվի առաջիկա չորս ամիսներին եւ կընդգրկի նաեւ Հայաստանում ապաստանած այս ընտանիքների կոմունալ վարձերի վճարումը։ 30.09.2020 | 11:45 Վեհափառը հանգանակության կոչով դիմել է աշխարհասփյուռ հայությանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ թեմերի կողմից կիրականացվի $250.000 գումարի մեկ այլ ծրագիր, որի շրջանակում հայաստանյան թեմերում եւ Արցախի թեմում հոգեւոր հովիվների կողմից նվերներ կբաշխվեն Արցախից տեղահանված ընտանիքների, ինչպես նաեւ զոհված եւ վիրավոր զինծառայողների, անհայտ կորած կամ գերության մեջ գտնվող անձանց ընտանիքների 18 000 երեխայի։ 01.10.2020 | 11:33 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներից «Հայաստան» հիմնադրամին կփոխանցվի $500 հազ. Ծրագրին օժանդակելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխարհասփյուռ թեմերից ստացվել են մի շարք նվիրատվություններ։Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմից փոխանցվել է 7․350․000 ռուբլի, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմից՝ $50․000, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմից՝ $52․750, Կանադայի հայոց թեմից՝ $50․000, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ $33․000, Գերմանիայի հայոց թեմից՝ €15․000 գումար։ Tweet Դիտում՝ 5438