Վեհափառը հանգանակության կոչով դիմել է աշխարհասփյուռ հայությանը

30.09.2020 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վեհափառ #Արցախ #հանգանակություն
Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդոր է ուղղել աշխարհասփյուռ թեմերին եւ համայնքներին՝ կազմակերպել հանգանակություններ:

Հավաքված միջոցները պիտի ծառայեցվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախանշված «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին՝ ի նպաստ հայրենիքի առջեւ ծառացած դժվարությունների հաղթահարման։


 
Վեհափառը հանձնարարական է տվել ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդին, հայաստանյան թեմակալ առաջնորդներին եւ եկեղեցական բոլոր կառույցներին սատար լինելու հայոց բանակին եւ հնարավոր օժանդակություն ցուցաբերելու Արցախի ժողովրդին:
Դիտում՝ 1124

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW