Մեկնարկում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքը

27.09.2020 | 18:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայաստան» համահայկական հիմնադրամ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ այսօր միասնական որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։

«Նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքում www.himnadram.org հասցեով, ինչպես նաեւ փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում):

Կոչ ենք անում համայն հայությանը նվիրաբերել այս չափազանց անհրաժեշտ համահայկական ձեռնարկին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 3419

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW