Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներից «Հայաստան» հիմնադրամին կփոխանցվի $500 հազ.
01.10.2020 | 11:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://etchmiadzinlibrary.am/

ժողովի ընթացքում հաղորդվել է նաեւ, որ մի քանի միաբաններ եւ եկեղեցականներ իբրեւ կամավորներ մեկնել են Արցախ։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ասել է, որ մշտական կապի մեջ է Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։
Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ Ամենայն Հայոց Հայրապետը ուղերձներ է հղել պետությունների ղեկավարներին, քույր Եկեղեցիների առաջնորդներին, կրոնապետերին եւ միջեկեղեցական տարբեր կազմակերպությունների ղեկավարներին։
Ժողովի ընթացքում ցուցումներ են տրվել վիրավոր զինվորների, զոհվածների ընտանիքների նկատմամբ հովվական խնամքի վերաբերյալ, կարեւորվել է թեմերի համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության պատկան կառույցների հետ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: