Մեկնարկում է «Աշխատանք Արցախցուն» նախաձեռնությունը

11.12.2020 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի ՄՌ Ասոցիացիա #«Աշխատանք Արցախցուն»
Հայաստանի ՄՌ Ասոցիացիան տեղեկացնում է, որ սկիզբ է դրվել «Աշխատանք Արցախցուն» նախաձեռնությունը, որը հետապնդում է երկու նպատակ.

- Կարճաժամկետ նպատակն է օգնել արցախցի մեր հայրենակիցներին Հայաստանում բնակվելու ընթացքում գտնել աշխատանք եւ ապահովել իրենց եւ իրենց երեխաների առօրյա կարիքները։

- Երկարաժամկետ նպատակն է մեր հայրենակիցներին զինել սոցիալական, ձեռնարկատիրական՝ փոքր եւ միջին բիզնես սկսելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ այլ հմտություններով՝ Արցախ վերադառնալուց հետո իրենց  հայրենիքը շենացնելու եւ զարգացնելու համար։

Այդ իսկ պատճառով նախաձեռնության կամավորները եւ Հայաստանի ՄՌ Ասոցիացիան կոչ են անում բոլոր գործատուներին միանալ «Աշխատանք Արցախցուն» նախաձեռնությանը, եւ առկա թափուր հաստիքների եւ/կամ նոր աշխատատեղերի մի մասը համալրել Հայաստանում բնակվող արցախցիներով։

Բոլոր գործատուները կարող են միանալ՝ լրացնելով գրանցման  հայտը եւ աջակցել արցախցիներին աշխատանքով ապահովելու գործին։

Նախաձեռնությանը միանալու հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Լուսինե Ստեփանյանի հետ (հեռ. 091 569689, էլ․հասցե՝ Lstepanyan82@gmail.com ):

Նախաձեռնության մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Դիտում՝ 2382
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW