“Յունիբանկը” պարտաճանաչ վարկառուներին կտրամադրի բիզնես-վարկերի արտոնություններ

22.04.2008 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկը” հայտարարել է բիզնես-վարկավորման նոր## մոտեցումների եւ գործիքների ներդրման մասին` դրական վարկային պատմություն ունեցող վարկառուներին մի շարք արտոնություններ տրամադրելու նպատակով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, ծրագրի շրջանակներում նախատեսված է բիզնես-վարկերի տարեկան տոկոսադրույքի զեղչում, ինչպես նաեւ առկա վարկին զուգահեռ վարկային գծի բացում:

Բիզնես-վարկավորման արտոնությունները նախատեսված են ինչպես “Յունիբանկի” պարտաճանաչ հաճախորդների, այնպես էլ այլ բանկերի դրական պատմություն ձեւավորած վարկառուների համար:

Դիտում՝ 6251

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW