Չնայած Տինկոֆ Բանկի հետ չկայացած գործարքին եւ Սբերբանկի հետ ակտիվների բաժանմանը, «Յանդեքս»-ը նախատեսում է մուտք գործել ֆինանսական շուկա: Ընկերությունն արդեն կողմնորոշվում է մուտք գործելու սխեմայի շուրջ, որից հետո մեկ տարի անց կներկայացնի իր «պայմանական» վարկային քարտը:«Իրատեսական ժամկետը, որից հետո մենք պայմանականորեն կկարողանանք տրամադրել առաջին վարկերը, քարտերը, մոտ 12 ամիս է»,- RBC-ին ասել է «Յանդեքս» ընկերությունների խմբի կառավարիչ տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:Նրա խոսքով, ընկերությունն այսօր ընտրում է ֆինանսական ուղղության զարգացման տարբեր ռազմավարությունների միջեւ:«Արդյոք մենք դա կանե՞նք գործընկերության սկզբունքով, թե դա ոչ օրգանակ աճ կլինի՞՝ այլ խաղացողների գնման կամ միաձուլման միջոցով, թե՞, միգուցե, կսկսենք ամեն ինչ զրոյից: Կարծում եմ, մոտ ամիսների կամ անգամ շաբաթների ընթացքում մենք կունենանք այդ ռազմավարության պատկերացումը եւ առաջ կշարժվենք տվյալ ուղղությամբ»,- նշել է Տիգրան Խուդավերդյանը: Tweet Դիտում՝ 4230