Սբերբանկն ու Յանդեքսը «բաժանվում են»

24.06.2020 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սբերբանկ #Յանդեքս #Яндекс.Деньги
Սբերբանկն իր էկոհամակարգի ընդլայնման շրջանակում որոշում է կայացրել Յանդեքսին վաճառել 45% մասնաբաժինը Yandex.Market B.V. ընկերությունում: Գործարքի գումարը կազմում է 42 մլրդ ռուբլի: Սբերբանկի ընդհանուր շահույթը գործարքից կկազմի 20 մլրդ ռուբլի, հաղորդում է բանկի մամուլի կենտրոնը:

Դրանից բացի, Սբերբանկն ամբողջությամբ գնում է Յանդեքսից իր մասնաբաժինը (25% + 1 руб.) Яндекс.Деньги ընկերությունում՝ մինչեւ տարվա վերջ իրականացնելով ռեբրենդինգ: Գործարքի գումարը կազմում է 2,4 մլրդ ռուբլի: Դրանից հետո Սբերբանկին կպատկանի Яндекс.Деньги ընկերության 100%-ը: Վերջինիս բոլոր ծառայությունները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմում:



«Սբերբանկի եւ Յանդեքսի էկոհամակարգերի միջեւ մրցակցությունը սկսել էր աճել, մենք փոխընդունելի ելք էինք փնտրում այս իրավիճակից, եւ Յանդեքսի ղեկավարության հետ մեզ հաջողվեց գտնել հավասարակշռված ու փոխշահավետ լուծում: Առեւտրային պայմանագրերի շրջանակում մենք մտադիր են շարունակել տարբեր ուղղություններով գործընկերային հարաբերությունները Յանդեքսի հետ»,- նշել է Սբերբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Լեւ Խասիսը:
Դիտում՝ 3800
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW