«Տաշիր»-ը ՌԴ խոշորագույն ընկերությունների ցանկում 51-րդն է

17.09.2020 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Տաշիր» #Forbes
«Տաշիր» ընկերությունների խումբը զբաղեցրել է 51-րդ տեղը Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի «Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների» վարկանիշում:

Ընկերության հասույթը 2019թ. կազմել է 181 մլրդ ռուբլի:

«Խմբի կազմում ընդգրկված է տնտեսության տարբեր հատվածների շուրջ 200 կառույց: Հոլդինգը կառավարում է վարձակալվող տարածքներ «Ռիո» առեւտրային կենտրոններում, կինոթատրոնների եւ ռեստորանների ցանցեր, զբաղվում է շինարարությամբ եւ մածածախ առեւտրով, մատակարարում է էլեկտրաէներգիա:

2020թ. «Տաշիր»-ն ավարտել է «ՌուսՀիդրո» ընկերությունից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» (ՄԷԿ) բաժնետոմսերի 90%-ի ձեռքբերման գործարքը»,- գրում է Forbes-ը:

Banks.amհիշեցնում է, որ Forbes-ի «Ռուսաստանի 2020թ. ամենահարուստ 200 գործարարների» ցանկում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը $2,5 մլրդ կարողությամբ զբաղեցնում է 39-րդ տեղը:
Դիտում՝ 5561

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW