Հայկական ծագումով 8 գործարար՝ Forbes-ի ՌԴ մեծահարուստների ցուցակում
16.04.2020 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.forbes.ru/

Վարկանիշի 29-րդ հորիզոնականում «Մագնիտ» մանրածախ ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկին է (Հարությունյան) $3,4 մլրդ կարողությամբ: Անցած տարվա համեմատ նրա ունեցվածքը կրճատվել է $100 մլն-ով:
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ $2,5 մլրդ կարողությամբ զբաղեցրել է ցուցակի 39-րդ տեղը: Անցած տարվա համեմատ նրա ունեցվածքը պակասել է $1,2 մլրդ-ով:
Ինտերնետ ծանոթությունների Badoo խոշորագույն կայքի հիմնադիր Անդրեյ Անդրեւը (Օհանջանյանց) հայտնվել է վարկանիշի 52-րդ հորիզոնականում՝ $1,8 մլրդ կարողությամբ: Անցած տարվա համեմատ նրա կարողությունը կրճատվել է $500 մլն-ով:
Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը զբաղեցրել է ցուցակի 103-րդ տեղը: Նրա ունեցվածքը պահպանվել է նույն չափով՝ $950 մլն:
Հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալող Ալբերտ Ավդոլյանը 113-րդ տեղում է, նրա կարողությունը գնահատվում է $800 մլն: Անցած տարվա համեմատ նրա ունեցվածքի չափը ավելացել է $100 մլն-ով :
Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսով եղբայրները, որոնք ներկայացնում են «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերությունը, զբաղեցրել են 146-րդ եւ 147-րդ տեղերը համապատասխանաբար, յուրաքանչյուրը՝ $700 մլն կարողությամբ: Անցած տարվա համեմատ՝ նրանց կարողությունը կրճատվել է $100-ական միլիոնով:
ABBYY-ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Յանը զբաղեցրել է 166-րդ տեղը: Նրա կարողությունը կազմել է $600 մլն: Անցած տարվա համեմատ նրա ունեցվածքն ավելացել է $100 մլն-ով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: