«Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է «ՌուսՀիդրո» ընկերությունից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» (ՄԷԿ) ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի ձեռքբերման գործարքը:ՄԷԿ ՓԲԸ-ի (տնօրինում է «Սեւան-Հրազդան Կասկադ»-ը) բաժնետոմսերի 90%-ի ձեռքբերման վերաբերյալ 2019-ի դեկտեմբերին կնքված պայմանագրով «Տաշիր»-ն ամբողջությամբ մարել է ՄԷԿ-ի՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին ունեցած պարտքերը, որից հետո ընկերության բաժնետոմսերը դարձել են գնորդի սեփականությունը:«Սեւան-Հրազդան Կասկադ»-ը ներառում է յոթ ՀԷԿ՝ Սեւանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երեւան-1-ի եւ Երեւան-3-ի ՀԷԿ-երը:Կայաններում տեղադրված է 21 հիդրոագրեգատ՝ ընդհանուր 561 ՄՎտ հզորությամբ։«ՌուսՀիդրո»-ն «Սեւան-Հրազդան Կասկադը» գնել էր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ից 2011թ. մարտի վերջին, իսկ 2017-ին հայտարարել էր այն վաճառելու մտադրության մասին: Tweet Դիտում՝ 5352