2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը

11.08.2026 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#պլաստիկ արտադրանք

2027 թվականի հունվարի 1-ից առեւտրի օբյեկտներում, հանրային սննդի կազմակերպություններում, առեւտրի իրականացման վայրերում, շրջիկ առեւտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաեւ բացօթյա առեւտրի ընթացքում կարգելվի պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վաճառքն ու առկայությունը:


Հունվարի 1-ից կարգելվի նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման հետեւյալ արտադրատեսակների վաճառքն ու առկայությունը՝ տարաներ, ափսեներ, բաժակներ, բաժակի կափարիչներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու եւ խառնելու ձողիկներ։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ արգելքը կտարածվի նաեւ 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վրա։

Օրենքով բացառություն է սահմանվել՝ կշռափաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային պարկերի, երկրորդային հումքից պատրաստված աղբի պարկերի,
ինչպես նաեւ կշռափաթեթավորման համար նախատեսված կափարիչով պլաստիկ տարաների համար։

Նշվում է, որ իրավախախտումների դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն:
Դիտում՝ 609

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW