IDBank-ը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը եւ Մեդիամաքսը համատեղ ներկայացնում են ֆինանսական գրագիտության թեմայով մրցանակային թեստ-խաղ։ Այն հասանելի է այս հղումով,https://quiz.mediamax.am/am/finances/326/vmf-vanadzor-quiz Մասնակիցները բոլոր հարցերին պատասխանելուց հետո պետք է գրանցվեն՝ պարտադիր նշելով իրենց իրական անունը, ազգանունը, վավեր էլեկտրոնային փոստի հասցեն եւ հեռախոսահամարը։ Սահմանված պայմաններին չհամապատասխանելու դեպքում մասնակցությունը կհամարվի անվավեր։ Բոլոր հարցերին ճիշտ պատասխանած մասնակիցները կստանան օգոստոսի 23-ին Վանաձորում կայանալիք VMF Vanadzor Half Marathon-ի 5 կմ (Open Run) մրցավազքի մասնակցության տոմս։ Մրցանակային տոմսերի քանակը հինգն է. եթե բոլոր հարցերին ճիշտ կպատասխանի հինգից ավել մասնակից, նրանց միջեւ կանցկացվի «կույր» վիճակահանություն։Թեստ-խաղին կարելի է մասնակցել մինչեւ 2026 թ. օգոստոսի 15-ի ժամը 12:00-ը։ Tweet Դիտում՝ 627