Տեղի է ունեցել 40 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

11.08.2026 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Պարտատոմս #աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում այսօր տեղի է ունեցել 40 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։


Ֆոնդային բորսայից հայտնել են, որ AMGN60294318 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 40,000,000,000 դրամ, իսկ պահանջարկը՝ 69,370,000,000 դրամ։ Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 7.4768%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 7.6% է: 

Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ 

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 403

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW