«Արեւելյան գործընկերություն, առեւտրի համար պատրաստ. EU4Business»-ի նախաձեռնությունը հայաստանյան ձեռնարկություններին օգնում է սննդամթերքի անվտանգության ապահովման գործում։ Ծրագիրն իրականացվում է Առեւտրի միջազգային կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։2018 թ-ից ի վեր Առեւտրի միջազգային կենտրոնը տասը տեղական ընկերության անհատական խորհրդատվություն է տրամադրում սննդի անվտանգության կառավարման համակարգի ներդրման համար, իսկ մինչեւ 2021թ․ գարուն այս ընկերություններին կմիանա եւս չորսը։ «Սննդամթերքի անվտանգության այս միջազգային համակարգի ներդրումը, միգուցե, սկզբում արտադրանքի ինքնարժեքի բարձրացման կբերի, բայց այն հնարավորություն է տալիս ընկերություններին առավել ճկուն ու մրցունակ լինել՝ ապահովելով եկամտի կայուն աճ ու ամուր դիրքեր շուկայում»,- ասել է Առեւտրի միջազգային կենտրոնի եւ Integrated Management Solutions խորհրդատվական ընկերության խորհրդատու Արտավազդ Բաղդասարյանը։ Ծրագրի մասնակից ընկերություններին տրամադրվելու են համակարգի ներդրման պլաններ, առավել մրցունակ եւ արտահաման հեռանկարներ ունեցող հինգ ընկերություն պատրաստվելու է սերտիֆիկացման։ ISO 22000:2018թ․ չափորոշիչի համապատասխանության սերտիֆիկատը հավստում է սննդամթերքի արտադրության պատշաճ կազմակերպումը եւ հեռանկարներ ստեղծում հայաստանյան ընկերությունների համար։ Tweet Դիտում՝ 4710